«Արարատի» ու «Գանձասար-Կապանի» միջև խաղի վայրը փոխվել է
23/02/2018 14:15

Նմանատիպ
ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2017-2018թթ. առաջնության 16-րդ տուրում «Արարատը» կհյուրընկալի «Գանձասար-Կապանին»։
Հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին՝ ժամը 14։00-ին, «Բանանց-2» («Բանանցի» ակադեմիայի արհեստական խոտածածկով) մարզադաշտում։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:16-րդ տուրի այդ հանդիպումը նախապես ծրագրված էր անցկացնել «Նաիրի» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ «արծիվները» 9 միավորով վերջին` վեցերորդ տեղում են, իսկ «արջերը» 24 միավորով` երկրորդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում