ՊՍԺ-ն հաղթեց «Մարսելին», Նեյմարը վնասվածք ստացավ (տեսանյութ)
26/02/2018 01:59

Նմանատիպ
Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Մարսելի» նկատմամբ։ Հաշիվը 10-րդ րոպեին բացեց Կիլիան Մբապեն։ 27-րդ րոպեին Ռոլանդուն դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ երրորդ գոլը 55-րդ րոպեին խփեց Էդինսոն Կավանին։
Չնայած հաղթանակին՝ ՊՍԺ-ի համար խաղը տխուր վերջաբան ունեցավ․ փարիզյան թիմի առաջատար Նեյմարը վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը։ Բրազիլացուն խաղադաշտից տեղափոխեցին պատգարակով։ Վնասվածքի բնույթի և լրջության մասին դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում