Գարի Նևիլ. «Արսենալի» խաղը խայտառակություն էր
26/02/2018 14:00

Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծիք է հայտնել Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում «Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» միջև հանդիպման մասին:
«Նույնիսկ չեմ ցանկանում խոսել այդ հանդիպման մասին, որովհետև «Արսենալի» ցուցադրած խաղն իսկական խայտառակություն էր: Ամբողջ խաղի ընթացքում Ռեմզին ու Ջական պարզապես քայլում էին: «Արսենալը» բնավորություն չունի»,- անգլիացու խոսքերն է մեջբերում telegraph.co.uk:
Հիշեցնենք, որ «զինագործները» զիջել են 0:3 հաշվով: Նրանք Լիգայի գավաթի եզրափակիչներում պարտվել են 8-ից 6 խաղերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում