Մխիթարյանը, Օզիլը և Օբամեյանգը տխուր են. «Արսենալը» հալչում է (ծաղրանկար)
02/03/2018 19:03

Նմանատիպ
Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Արսենալին»: «Զինագործները» 4 օրվա ընթացքում երկու անգամ 0:3 հաշվով զիջել են «Մանչեսթեր Սիթին»:
Առաջինն Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում էր: Երեկ լոնդոնյան ու մանչեսթերյան թիմերը հանդիպել են Պրեմիեր լիգայի շրջանակում: «Էմիրեյթս» մարզադաշտում Պեպ Գվարդիոլայի սաները հաղթողի հարցը լուծել են արդեն առաջին կեսում:
Մոմանին պատկերում է, թե ինչպես է «Արսնեալը» հալչում: Թիմի հարձակման առաջատարներ Հենրիխ Մխիթարյանի, Մեսութ Օզիլի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մոտ ոչինչ չի ստացվում և նրանք տխուր են: Գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի վիճակն ավելի վատ է:
«Զինագործները» Չեմպիոնների լիգայում գոտուց արդեն հետ են մնում 10 միավորով: Առջևում մնացել է 10 տուր: