«Շիրակը» կամային հաղթանակ տոնեց «Գանձասար Կապանի» նկատմամբ (տեսագրություն)
10/03/2018 16:03

Նմանատիպ
Մարտի 10-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի՝ «Շիրակ» – «Գանձասար Կապան» հանդիպումը։ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը կամային հաղթանակ տոնեցին՝ 2։1։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Գևորգ Նռանյանը, իսկ «Շիրակի» գոլերը խփեցին Մուամեդ Կաբան և Բակայոկոն։
Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 25 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Գանձասար Կապանը» մնաց 27 միավորով երկրորդ տեղում։
Բարձրագույն խումբ, 18-րդ տուր
«Շիրակ» – «Գանձասար-Կապան»՝ 2:1 (0:1)
Գոլերը՝ Մուհամեդ Կաբա 56՛, Մուսա Փոլ Բակայոկո 80՛ («Շիրակ») – Գևորգ Նռանյան 7՛ («Գանձասար Կապան»)
Տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում