0.1 C
Yerevan

Երևանի քաղաքապետը շնորհավորել է կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,

սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տոն, որը կարևոր խորհուրդ ունի՝ ընդգծելու ու կարևորելու հայ մայրերի դերն ու նշանակությունը մեր կյանքում, նաև մեկ անգամ ևս մեր գնահատանքն ու ջերմությունը նրանց փոխանցելու համար:

Դարեր շարունակ հայ կինը եղել է ընտանեկան համերաշխության և ներդաշնակության, հայկական ավանդական օջախի ամրության հենասյունը: Մայրությունն էլ հայ կնոջ համար միշտ դիտարկվել է որպես կարևորագույն առաքելություն, ինչն արդարացիորեն, ըստ արժանվույն, գնահատվել ու միշտ է գնահատվելու մեզանում: Անհերքելի փաստ է, որ իրենց հոգսաշատ առօրյայում մեր մայրերի համար առաջնայինը եղել և մնում է իրենց զավակների խնամքին ու դաստիարակությանն ուղղվող անմնացորդ նվիրումը, ինչը նրանց էլ ավելի գեղեցիկ ու անկրկնելի է դարձնում միշտ: Ու վստահաբար հենց սա՛ է դրված նաև բացառապես հայկական՝ մայրության ու գեղեցկության ինքնատիպ այս տոնի հիմքում:

Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,

մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ, առողջություն, բարեկեցություն, սեր և երջանկություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: Թող ժպիտն ու ուրախությունը լինեն ձեր կյանքի մշտական ուղեկիցը, միշտ շրջապատված լինեք ձեր ամուսինների, եղբայրների, հայրերի և որդիների ուշադրությամբ ու հոգատարությամբ և թող ձեր հմայքն ու գեղեցկությունը միշտ գերող լինի, ձեր անմնացորդ նվիրումն ու մայրական գորովանքն էլ փոխհատուցվի որդիական երախտագիտությամբ և անսահման սիրով»:

spot_imgspot_img