13.1 C
Yerevan

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժի հուշատախտակի բացմանը

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին...

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 7-ին ներկա է գտնվել ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելլա Դավթյանի եւ նրա ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի, հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով ներկաներին` խորհրդարանի ղեկավարն անգնահատելի է համարել Իզաբելլա Դավթյանի դերը մանկաբուժության բնագավառում: «Նա իր ամբողջ կյանքը նվիրել է երեխաների առողջությանը: Անվանի բժիշկն իր գործընկերների հետ կարողացել է նվազեցնել մանկական մահացությունը, որի մակարդակն այդ տարիներին բավականին բարձր էր»,- նշել է Արա Բաբլոյանը: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի` բժիշկներն այսօր էլ շարունակում են նրա սկսած գործը:

Վասակ Խաչիկյանի գործընկերները բարձր են գնահատել վաստակաշատ շինարարի` ոլորտում ունեցած ավանդը: Հայտնի ամուսինների դուստրը` Աիդա Խաչիկյանը, իր շնորհակալությունն է հայտնել նման նախաձեռնության համար:

Հուշատախտակի բացման պատիվը վերապահվել է նրանց թոռանը՝ Էմիլ Վարդապետյանին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, բուժաշխատողներ, շինարարներ, պաշտոնատար այլ անձինք:

spot_imgspot_img