Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խոսքերը: Ֆրանսիացին ասել էր, որ «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չեն կանգնելու:
«Եթե «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չկանգնենք, դա չի նշանակի, որ նրանց չենք հարգում: Անելու ենք այն, ինչ մարզիչը կասի: Մարդիկ այդ միջանցքին չափազանց մեծ նշանակություն են տալիս: Չեմ կարծում, թե «Բարսելոնայում» այդ մասին մտահոգվում են»,- իսպանացու խոսքերն է մեջբերում marca.com-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» նախապես հրաժարվել է «բլաուգրանայի»` տիտղոսը վաղաժամ նվաճելու դեպքում Լա լիգայի 36-րդ տուրի խաղում կատալոնացիների համար չեմպիոնական միջանցք կանգնել, ինչն Իսպանիայի առաջնության ավանդույթն է: