15.1 C
Yerevan

Հայաստանի նորընտիր նախագահն առաջիկայում կայցելի ՌԴ

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է առաջիկայում այցելել Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Իհարկե շատ հետաքրքրված կլինեմ Հայաստանի նախագահի պաշտոնում մոտակա ժամանակներս այցելել Մոսկվա: Ավանդաբար Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցը կատարում են հենց Մոսկվա: Դեռևս հստակ ժամկետներ չկան»,- ասել է նա:

Սարգսյանն ընդգծել է, որ որպես Հայաստանի նախագահ՝ իր համար կարևոր է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության խորացումը, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդումը:

«Օգտվելով առիթից ես անկեղծորեն ցանկանում եմ Ռուսաստանում վերջերս կայացած նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին մաղթել նոր, ավելի մեծ հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ զարգացնելու երկրի տնտեսությունը, բարձրացնելու քաղաքացիների բարեկեցությունը և Ռուսաստանի դերակատարությունը միջազգային հարթակներում»,- ընդգծել է նա:

spot_imgspot_img