18.1 C
Yerevan

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռուսաստանի դեսպանի հետ

Նմանատիպ

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը...

Մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ապրիլի 10-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և արգասաբեր աշխատանքի համար՝ նշելով, որ կրթության և գիտության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ է դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը: Անդրադառնալով ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարների փոխադարձ պաշտոնական այցերին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ պայմանավորվածությունների արդյունքում ձեռքբերված համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստեն գիտակրթական համագործակցության ամրապնդմանը:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը շնորհակալություն է հայտնել նախարար Լևոն Մկրտչյանին՝ հույս հատնելով, որ կրթության և գիտության ոլորտում վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված բազմաթիվ ձեռքբերումները շարունակական կլինեն։

Դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել բարեկամ Հայաստանում և իր ներդրումն ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

spot_imgspot_img