Վորոնեժում ավտովթարի մասնակից հայ վարորդը կալանավորվել է

Վորոնեժում ավտովթարի մասնակից հայ վարորդը կալանավորվել է

Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում մարտի 20-ին հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթարի պատճառով հայ վարորդը կալանավորվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Երևան-Տվեր» երթուղին սպասարկող «ՄԱՆ-ՏՈՒՐ» ընկերության տնօրեն Ղուկաս Ղուկասյանը:

Նրա խոսքով` դատարանը դեռևս վճիռ չի կայացրել: «Հնարավոր է, որ հայ վարորդին արդարացնեն: Դեռևս հետաքննություն է ընթանում»,-ասաց նա:

Ղուկասյանը նշեց նաև, որ ընկերությունը հնարավորությունների չափով փոխհատուցել է վթարի հետևանքով վիրավոր քաղաքացիներին:

Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը ՌԴ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում, բախվել է բեռնատար ավտոմեքենային: Ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Արտակ Վրեժի Սուքիասյանը և բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին) տեղում մահացել են: 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում