13.1 C
Yerevan

Հայաստանում Իրանի փոխդեսպանն այցելել է ՀՀ ճանապարհային ոստիկանություն

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...

Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ապրիլի 10-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Եգոր Կարապետյանը, ողջունելով հյուրին, ներկայացրեց ճանապարհային ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների որոշ մանրամասներ։

Կողմերը կարևորեցին երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչը խթան կարող է դառնալ նաև հարևան երկրների իրավապահ կառույցների սերտ համագործակցության համար՝ մասնավորապես ճանապարհային երթևեկության ոլորտում։

Ալի Նասեր Սոբհանիփուրը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք կա։ Միայն անցած տարի Հայաստան են այցելել 220,000 իրանցի զբոսաշրջիկներ, որոնց ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանները լավ վերաբերմունք են ցույց տվել։
Քննարկվեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված և տեսանկարահանող սարքերով ֆիքսված արտասահմանյան համարանիշերով մեքենաների վարորդներին սահմանային անցակետերում ծանուցելու կարգը։ Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը նշեց, որ կատարած իրավախախտումների մասին վարորդները շուտով կծանուցվեն նաև Մեղրիի անցակետում։

Քննարկվեցին ճանապարհային երթևեկության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

Հանդիպման ավարտին Ալի Նասեր Սոբհանիփուրը եղավ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, ծանոթացավ ստորաբաժանման աշխատանքին»։

spot_imgspot_img