Այդ ի՞նչ քանդակ դրեցին Վատիկանում, ամոթ է․ Լևոն Թոքմաջյան

Այդ ի՞նչ քանդակ դրեցին Վատիկանում, ամոթ է․ Լևոն Թոքմաջյան

Վերջին տարիների ընթացքում մշակութային կյանքում տարբեր քաղաքականություններ են տարվել։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեցին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը։

«Այս 10 տարիների ընթացքում մշակույթի հանդեպ տարբեր քաղաքականություններ են տարվել միգուցե ելնելով նրանից, որ տարբեր վարչապետներ են եղել։ Կարծում եմ՝ որևէ նախագահ, որևէ վարչապետ կամ նախարար չի կարող տաղանդավոր մարդ ծնել։ Ամբողջ խնդիրը տաղանդներին բացահայտելն է, ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի այդ տաղանդները կարողանան ստեղծագործել»,-նշեց Ռուբեն Բաբայանը։

Ռուբեն Բաբայանը վերջին 2 տարիների ընթացքում վտանգավոր միտում է տեսնում արվեստի ոլորտում։ Մշակույթը սկսվում է ընկալվել զուտ որպես ժամանց և ժամանցի օրենքներով է սկսում դատվել.

«Վաճառվեց ապրանքը՝ լավ է, չվաճառվեց՝ լավ չէ։ Սա վտանգավոր սկզբունք է և պետք է բարեփոխումներ անել։ Չի կարելի որպես բարեփոխում ընդունել միայն ֆինանսների կրճատումը։ Ֆինանսների կրճատումը մշակույթի, կրթության և գիտության մեջ միայն ֆինանսների կրճատում է, այլ ոչ թե բարեփոխում»։

Նկարիչ Լևոն Թոքմաջյանը հույսը կապում է Սերժ Սարգսյանի հետ։

Սկզբնաղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում