10.1 C
Yerevan

Կարեն Կարապետյանը ՀՀԿ վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումների ակտիվ նախաձեռնողներից մեկն է

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

Յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու, ուստի Հանրապետական կուսակցությունը բացառություն չի կարող լինել: Քննարկվել են վարչապետի թեկնածուի բոլոր հնարավոր տարբերակները՝ հաշվի առնելով նաև առկա մարտահրավերները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«ՀՀԿ-ն ունի իր ներքին կառուցվածքն ու ներքին ժողովրդավարության մեխանիզմները: Թեկնածուները հավանության են արժանանում Գործադիր մարմնի կողմից, հաստատվում են խորհրդի կողմից, ֆորմալ գործընթացներն իրականացվում են խմբակցության կողմից: ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները բավականին բաց, երբեմն նաև թեժ են եղել: Դետալների մասին չեմ խոսելու, որովհետև դրանք ներքին կուսակցական գործընթացներ են», – ասաց նա:

Լրագրողի հարցին՝ քննարկվել է արդյոք Կարեն Կարապետյանի թեկնածությունը, ինչու է որոշվել, որ նա չի կարող լինել վարչապետ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է, նա շատ ակտիվ մասնակիցն է ու նախաձեռնողը քննարկումների, նա, լինելով կուսակցության առաջին փոխնախագահ, ակտիվ մասնակից, նախաձեռնող անձանցից է քննարկումների», – նշեց նախարարի պաշտոնակատարը:

spot_imgspot_img