10.1 C
Yerevan

Կառավարությունում քննարկվել են համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր են քննարկվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոոնցով լուծումներ են առաջարկվում ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ: Մասնավորապես, հստակ սահմանվում են բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պարտականությունները, արհեստավարժ կառավարման պահանջները և դրանց չկատարման համար վարչական և քաղաքացիաիրավական պատասխանատվության ներգործության միջոցները: Նշվել է, որ նախագծերը մշակելիս հաշվի է առնվել միջազգային փորձը:

Քննարկման ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ու մարմինների կողմից ներկայացվել են տարբեր առաջարկություններ ու դիտարկումներ:

Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագծերը և դրանց վերջնական տարբերակները դնել շրջանառության մեջ:

spot_imgspot_img