15.1 C
Yerevan

ԵՄ-ն հույս է հայտնել, որ Ադրբեջանում կհետևեն ԵԱՀԿ/ժՄՀԻԳ-ի խորհուրդներին

Նմանատիպ

Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը կարևորել է Լաչինի միջանցքի բացումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ...

Կիև․ Խաղաղության պայմանը Ռուսաստանի կապիտուլյացիան կամ զորքերի դուրսբերումն է

Կիևը հերթական անգամ մեկնաբանել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման Չինաստանի...

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Իրանի 27 քաղաքացիների և 15...

ԵՄ-ն անդրադառնալով Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններին հույս է հայտնել, որ Ադրբեջանում կհետևեն ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ժՄՀԻԳ) խորհուրդներին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Հույս ունենք, որ Ադրբեջանը ուշադրություն կդարձնի այս և նախորդ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ժՄՀԻԳ-ի խորհուրդներին, և ԵՄ-ն պատրաստ է օգնել այդ հարցում»,-նշված է հայտարարության մեջ:

Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել էր սկանդալի, երբ դիտորդները սկսել էին խոսել ընտրությունների ժամանակ թույլ տրված լայնածավալ խախտումների մասին:

Ալիևյան կլանի շահերը սպասարկող լրագրողների մի խումբ ոտքի էր կանգնել և բղավելով պահանջել իսկույն փոխել զեկույցը:

spot_imgspot_img