11.1 C
Yerevan

Պաշտոնական. «Բավարիան» հայտարարեց հաջորդ գլխավոր մարզչի անունը

Նմանատիպ

Ադրբեջանցի 5 մարզիկ կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը...

«Բարսելոնան» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»․Արդյունքներ և տեսանյութ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ «Էլ Կլասիկո»․ կատալոնական «Բարսելոնան»...

Սերգեյ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցուն և նվաճեց բրոնզե մեդալ

Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ռումինաիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող...

«Բավարիան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանից թիմի գլխավոր մարզիչն է Նիկո Կովաչը: Ներկայիս մարզիչ Յուպ Հայնկեսը կրկին վերադառնալու է թոշակի, ինչպես նախապես հայտարարել էր:

Խորվաթ մասնագետը, ով ներկայումս գլխավորում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», երեք տարվա պայմանագիր է կնքել մյունխենցիների հետ: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ին:

Նիկոյի հետ Մյունխեն է տեղափոխվելու նաև նրա եղբայրն ու օգնականը` Ռոբերտ Կովաչը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բավարիան» «Այնտրախտին» վճարելու է Կովաչի հրաժարագինը, որը կազմում է 2,2 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Նիկո Կովաչը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում երկու տարի (2001-2003) հանդես է եկել մյունխենցիների կազմում, իսկ Ռոբերտ Կովաչը` 4 տարի (2001-2005):

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում «Այտրախտը» 46 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

spot_imgspot_img