Տղամարդիկ

Նմանատիպ
«Տղամարդիկ» հայկական սիրային կատակերգական կինոնկարը, լույս է տեսել 1973 թվականին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում։
Սյուժե
Չորս ընկեր՝ Վազգենը, Սաքոն, Արամը և Սուրենը, Երևանում տաքսու վարորդներ են։ Արամը՝ նրանցից ամենահամեստն և ամաչկոտը, անհույս սիրահարվում է օրիորդ Կարինեին։ Տեսնելով ընկերոջ տառապանքը՝ եռյակը որոշում է անել ամեն ինչ, որ այս գեղեցկուհին ուշադրություն դարձնի Արամին։
Դերերում
Ավետիք Գևորգյան – Արամ
Մհեր Մկրտչյան – Սուրեն
Ազատ Շերենց – Վազգեն
Արմեն Այվազյան – Սաքո
Ալլա Թումանյան – Կարինե
Վալենտին Պոդպոմոգով – բազմազավակ պրոֆեսոր
Ռաֆայել Քոթանջյան – Լևոն
Քրիստինա Խանդանյան – Անուշ
Արթուր Սահակյան – Սամվել
Արմեն Ջիգարխանյան – Ղազարյան
Լաուրա Գևորգյան – Ղազարյանի կինը
Դրվագներում
Ալբերտ Մկրտչյան – Ջեյմս, Անուշի եղբայր
Հեղինե Հովհաննիսյան – Կարինեի մայր
Վերջալույս Միրիջանյան – Արամի մայր
Լևոն Բատիկյան – Ռոմեո, Սուրենի եղբայր
Դոնարա Մկրտչյան – Մեդեա, Ռոմեոյի կինը
Թաթուլ Դիլաքյան – մանկապարտեզի տնօրեն
Կ.Սահակյան, Հանրի Զարյան, Ա. Ավագյան, Իվետա Բաբուրյան, Գ. Ոսկանյան, Երվանդ Քոչար, Ժաննա Ամիրջանյան
Ստեղծագործական խումբ
Բեմադրող նկարիչ – Ռաֆայել Բաբայան
Հնչյունային օպերատորներ – Ա. Վանեցյան, Կարեն Կուրդիյան
Ռեժիսոր – Ռ. Նազարյան
Օպերստոր – Գ. Պոլյանոկ
Զգեստների նկարիչ – Կիրարինա Անդրանիկյան
Ռեժիսորի ասիստենտներ – Լ. Քեոսայան (Գևորգյան), Կ. Աթոյան
Օպերստորի ասիստենտ – Դ. Ներսիսյան
Նկարիչ-դիմահարդար – Խ. Զահալյան
Համակցային նկարահանումներ օպերատորներ – Գ. Պոլյանոկ, Բ. Նոսկով
Մոնտաժ – Հ. Մելքոնյան
Տնօրեն – Ռ. Ջանազյան
Հետաքրքիր փաստեր
2007 թ. Երևանում տեղադրվել է «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների հուշարձանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում