Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի Ազգային պատկերասրահում ապրիլի 20-ից կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյան 80-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։
Հրանտ Թադևոսյանը (Թաթոս) ծնվել է 1938 թ. ապրիլի 20-ին, Արթիկի Արևշատ գյուղում:
ՀՀ վաստակավոր նկարչի կոչմանն է արժանացել 2008թ.: Դասավանդում է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում և այդ համալսարանի պատվավոր պրոֆեսոր է: