14.1 C
Yerevan

Անհավատ մարդը

Նմանատիպ

Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...

Եվրատեսիլի հայ պատվիրակի երգը համացանցում 2 մլն․ դիտում ունի

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի «Future...

Աստծուն չհավատացող մի մարդ զբոսնում էր անդունդի եզրով: Հանկարծ սայթաքեց ու վայր ընկավ: Ընկնելու ընթացքում նրան հաջողվեց բռնվել փոքր ծառի ճյուղից, որն աճել էր ժայռի խոռոչում: Ճյուղից կախված և օրորվելով սառը քամուց՝ նա հասկացավ իր անելանելի վիճակը. անդունդի ներքևում մամռակալած գլաքարերն էին, իսկ վեր բարձրանալու հնարավորություն չկար: Ճյուղից բռնած նրա ձեռքերը թուլանում էին:

-Այժմ միայն Աստված կարող է ինձ փրկել, – մտածեց նա: – Ես երբեք Աստծուն չեմ հավատացել, բայց հավանաբար սխալվել եմ: Ի՞նչ եմ կորցնելու:

Նա կանչեց.

– Աստվաˊծ, եթե դու գոյություն ունես, փրկիʹր ինձ և ես կհավատամ քեզ:

Սակայն պատասխան չկար: Նա նորից կանչեց.

– Խնդրո՜ւմ եմ քեզ Աստվաʹծ: Ես երբեք չեմ հավատացել քեզ, բայց եթե դու ինձ հիմա փրկես, ես այս պահից իսկ կհավատամ քեզ:

– Ո´չ, չես հավատա,- հանկարծ ամպերից հնչեց Բարձրյալի ձայնը:

Մարդն այնպես զարմացավ, որ քիչ էր մնում բաց թողներ ճյուղը:

– Խնդրում եմ քեզ Աստվա´ծ, – հազիվհազ շարունակեց մարդը, – դու սխալվում ես: Իրականում ես մտածում եմ, որ կհավատամ քեզ:

– Ո´չ, չես հավատա, – կրկին որոտաց Աստծո ձայնը:

Մարդն աղաչում, պաղատում ու համոզում էր: Վերջապես Աստված ասաց.

– Լավ, ես կփրկեմ քեզ, բայց դրա համար դու պետք է բաց թողնես ճյուղը:

– Ի՞նչ, բաց թողնե՞լ ճյուղը, – ապշահար բացականչեց մարդը: – Կարծում ես՝ ես խելագա՞ր եմ:

Ռուսերենից թարգմանեց Հովհաննես սարկավագ Ասատրյանը

spot_imgspot_img