Ռուրյան դերբիում «Շալկեն» հաղթեց «Բորուսսիային» (տեսանյութ, լուսանկարներ)
15/04/2018 19:20

Նմանատիպ
Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում կայացավ Ռուրյան դերբին՝ «Շալկեն» Գելզենկիրխենի «Ֆելտինս Արենա» մարզադաշտում հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսսիային» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Դաշտի տերերի կազմում հաշիվը բացեց Եվգենի Կոնոպլյանկան, իսկ երկրորդ գոլը խփեց Նալդոն։
Այս հաղթանակից հետո «Շալկեն» ունի 55 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Բորուսսիան» 51 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։
Բունդեսիգա, 30-րդ տուր
«Շալկե 04» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 2։0
Գոլերը՝ Կոնոպլյանկա 50՛, Նալդո 82՛
Հետևեք մեզ նաև Telegram-ում