15.1 C
Yerevan

Փողոցում

Նմանատիպ

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...

Եկ քեզ տանեմ: Թեւս սեղմիր,
Զգոյշ քայլիր
Եւ փողոցից,
Ուր խոր մութը-անձրեւ, թախիծ-
Հռծկլտում են վիրաւորւած,
Անցնենք կամաց:

Սէրս որբ է անտէր, անտուն:
Սէերս որբ է ոտաբոբիկ եւ անանուն,
Կանգնած ինչպէս տխուր հառաչ
Դռան առաջ
Սրտիդ։

Ցեխի վրայ ծունկ է դրել,
Կիսով թաղւել
Քաղաքը լուռ:
Վայող քամին մագիլներով իր սըրասուր
Ճանկռոտում է տանիքները
Եւ տուներում կուկուզ արած պառաւները,
Քունը կորցրած,
Չարչարւում են, մտահոգւում։

Թեւս սեղմիր:
Նայիր-
Նման անբուժ, օրհասական մի հիւանդի,
Խաւարը այս երկարել է դանակի տակ վիրաբուժի,
Իսկ փողոցի ծայրին կանգնած
Մեզ սպասում է յույսի ճրագնը աղաւաղւած:

Ես ուզում եմ քեզ մօտ զգալ: Քանաքեռի
Բարձունքներում մի գիւղացի
Քարայրի մէջ նստած միտք է խոր մտածում,
Մինչ իր հօտը մթութիւն է արածում:
Նա ձանձրացած դուրս է գալիս
Եւ զզւանքով աշխարհի վրայ թափ է տալիս
Խոնաւ, թրջւած իր փափախը
Եւ զսպում է սրտի վախը։

Զգոյշ քայլիր: Մութի դիզած ստւերներում
Խորտակւել են պատրանքները: Մեզ սպասում է
քամին տրտում:
Սեղմիր թեւդ թեւիս ուժգին,
Շրջենք կամաց վիհին ոլոր եզերքներին:

1922
Կոստան ԶԱՐՅԱՆ

spot_imgspot_img