15.1 C
Yerevan

Կենտրոնի երթևեկությունը կրկին կաթվածահար է եղել. Նիկոլ Փաշինյանը շարունակում է երթը

Նմանատիպ

Սպասվում են տեղումներ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին...

Ադրբեջանցի 5 մարզիկ կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը...

«Բարսելոնան» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»․Արդյունքներ և տեսանյութ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ «Էլ Կլասիկո»․ կատալոնական «Բարսելոնան»...

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 17-ին վաղ առավոտից մի շարք փողոցներ են փակել: Մասնավորապես, Երևանի կենտրոնում փակ են Կորյուն-Աբովյան խաչմերուկը, Աբովյան-Իսահակյան խաչմերուկը, շարունակում է փակ մնալ Ֆրանսիայի հրապարակը, Բաղրամյան պողոտան: Հավաքի մասնակիցներն առավոտից փակել էին նաև Խանջյան փողոցից Տիգրան Մեծ տանող ճանապարհը, որտեղ ծեծկռտուք տեղի ունեցավ վարորդներից մեկի և ցուցարարի միջև: Հավաքի մասնակիցները փակել էին նաև Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը, սակայն ոստիկանները բացել են փողոցը` բերման ենթարկելով մեկ քաղաքացու: Առավոտից փակ է նաև Հալաբյանից Հրազդանի կիրճ տանող հատվածը, Պուշկինի փողոցը:

Հավաքի մասնակիցները երթով շարժվում են Երևանի կենտրոնում, նրանք Խանջյան փողոցում են՝ Մանկավարժական համալսարանի մոտ:

Ապրիլի 17-ին վաղ առավոտյան փողոցներ են փակել նաև ոստիկանները: Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան, Դեմիրճյան փողոցը, Պռոշյանի մի հատվածը:

spot_imgspot_img