4.1 C
Yerevan

Սերժ Սարգսյանը ներկայացրեց ապրիլյան պատերազմից քաղած կարևոր դասերը

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Հայաստանի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլին սանձազերծված պատերազմի առաջին դասը համարում է այն, որ տևական ժամանակ այլևս պետք չէ հույսեր փայփայել, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու ցանկությունը: Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին, թե որքանո՞վ Ադրբեջանը կարողացավ հասնել իր նպատակներին՝ սանձազերծելով ապրիլյան պատերազմը, և ինչ դասեր է քաղել Հայաստանն այդ պատերազմից, նախ ընդգծեց, որ ապրիլյան պատերազմը և անակնկալ էր, և անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են լինում ինչ-որ բանում, սակայն ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմերի համար: «Այս առումով մենք առաջին դասը պետք է համարենք այն, որ տևական ժամանակ այլևս երբեք հույս չպետք է փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Իսկ հաջողվե՞ց Ադրբեջանի ղեկավարությանը իրականացնել իր ծրագրերը. կարծում եմ՝ այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ, իհարկե, ոչ»,- նշեց վարչապետի թեկնածուն:

Նրա խոսքով՝ հաջորդ դասն այն է, որ Հայաստանը պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնի զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինությունն արտադրելուն և, որ ամենակարևորն է՝ հայ զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելուն, առօրյայում նրանց կենցաղային խնդիրները լուծելուն, որևէ իրադարձության պայմաններում ապագայի նկատմամբ նրանց վստահությունն ամրապնդելուն:

Պատգամավորի հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ վերջին երկու տարվա ընթացքում մեր բանակում կատարված բոլոր բարեփոխումները կատարվում են՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի վերլուծությունը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այո, ընդհանուր առմամբ այո, և դուք բոլորդ վկան եք եղել բարեփոխումների, որ իրականացվել են զինված ուժերում: Բայց ինչ ապագայում է լինելու, լինելու է, սակայն այն, ինչ արվել է՝ առաջնագծի լրացուցիչ կահավորումը, սեփական ռազմաարդյունաբերական համալիրի խնդիրների ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը և այլն, մեզ վստահություն է ներշնչում, որ մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016թ. ապրիլ»:

Սերժ Սարգսյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել իշխող կոալիցիայի կողմից՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...