10.1 C
Yerevan

ՀՀ նորընտիր վարչապետը շնորհակալություն հայտնեց ԱԺ քաղաքական ուժերին

Նմանատիպ

Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը բարդացնում է վիճակը․ Աբդոլլահիան

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել...

Ռուսաստանը զորավարժություններ է սկսում մինչև 12000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներով

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համակարգով,...

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ...

Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության իր գործընկերներին երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու և Ազգային ժողովում պաշտպանելու համար:

Այս մասին Սերժ Սարգսյանն ասաց ընտրությունից հետո ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ:

«Մենք որպես քաղաքական կոալիցիա լուրջ պատասխանատվություն ենք ստանձնել, գիտակցում ենք դրա մասշտաբները և համադրված հետևողական աշխատանքով պատրաստ ենք առաջ գնալ հայրենիքի զարգացման և մեր ժողովրդի համար ավելի որակյալ կյանքի պայմաններ ապահովելու ճանապարհով»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա իր շնորհակալությունը հայտնեց «Ծառուկյան» դաշինքի բոլոր գործընկերներին՝ վստահեցնելով, որ նրանց պատվախնդիր գործունեությունը խորհրդարանում քաղաքական կոալիցիայի համար միշտ հսկիչ դեր է ունեցել: «Դուք կարողացել եք վեր կանգնել «մենք ընդդիմադիր ենք և ամեն ինչ պետք է քննադատենք» կամ «միշտ պետք է դեմ քվեարկենք» պարզունակ գործելաոճից: Անհրաժեշտ պահերին ձեր դիրքորոշման հիմքում դրել եք ոչ թե կուսակցական , այլ պետական շահը: Հենց սա գիտակցելով է, որ ձեր քննադատությունն ընկալվում է որպես անաչառ և ստիպում քաղաքականություն իրականացնողներին առաջնահերթ ուշադրություն դարձնել դրան: Հավատացնում եմ՝ իշխանությունը մշտապես իր մեջքին զգում է ձեր աչալուրջ շնչառությունը և դա իսկապես սթափեցնող է»,- ընդգծեց Սարգսյանը:

Դիմելով ընդդիմադիր «Ելք» դաշինքի գործընկերներին և շնորհակալության հայտնելով նրանց՝ ՀՀ նորընտիր վարչապետը նշեց, որ ակտիվ պառլամետնարիզմը կարող է կայանալ միայն ամենօրյա աշխատանքով, մտքերի ու մոտեցումների բախմամբ, համատեղ բարդույթներից զերծ աշխատանքով և մշտապես սովորելով: «Շնորհակալ եմ ձեր դերակատարության համար: Սահմանադրության պահանջով մենք այսուհետ անմիջական շփումների շատ ու շատ առիթներ ենք ունենալու: Հուսով եմ, որ արագ հաղթահարվելու են առկա շատ թյուրըմբռնումներ ու կաղապարված պատկերացումներ, որոնք կան, և անկախ մեր քաղաքական տարաձայնություններից մենք լավ բարեկամներ ենք դառնալու»- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

spot_imgspot_img