14.1 C
Yerevan

Երևանի քաղաքապետը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ

Նմանատիպ

Միջազգային լրահոս․ Մարտի 22

Times.am-ը ներկայացնում է աշխարհում և տարածաշրջանում անցնող օրվա ամենակարևոր...

Մոլդովան մեկնարկել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը

Մոլդովայի կառավարությունը որոշել է հետ կանչել Անկախ Պետությունների Համագործակցության...

Հունաստանում երկաթուղային վթարից հետո արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին համապետական ընտրություններ է նշանակել՝ հուլիսին...

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել եզդիների Նոր տարվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եզդիների Նոր տարվա` Տաուսի Մալակի այդի (Տաուսի Մալակ հրեշտակի տոնի) առթիվ:

Դարեր շարունակ ապրելով հայերի հետ կողք կողքի և այսօր էլ լինելով ամենակուռ ու գործունյա համայնքներից մեկը, դուք ձեր ուրույն ավանդն եք բերում քաղաքամայր Երևանի զարգացման գործում: Մեր ժողովուրդները, համատեղ, բազում փորձությունների միջով են անցնել, կիսել են մեկմեկու թե՛ տխրությունը, և թե՛ հաջողությունները՝ վերահաստատելով, որ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ի սկզբանե եղել ու մնում է անկեղծ և անշահախնդիր: Բազմիցս եք ապացուցել, որ հայաստանաբնակ եզդիների համար Հայաստանն իսկապես հարազատ տուն է, որի հզորացման ու շենացման գործում շարունակում եք ունենալ ձեր ուրույն ներդրումը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ բարեկեցություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, նաև ամենայն բարիք՝ եզդիական ողջ համայնքին»:

spot_imgspot_img