15.1 C
Yerevan

ՄԻՊ-ը խիստ անթույլատրելի է համարում factor.am-ի գլխավոր խմբագրի աշխատանքի խոչընդոտումը

Նմանատիպ

Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը կարևորել է Լաչինի միջանցքի բացումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ...

Կիև․ Խաղաղության պայմանը Ռուսաստանի կապիտուլյացիան կամ զորքերի դուրսբերումն է

Կիևը հերթական անգամ մեկնաբանել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման Չինաստանի...

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Իրանի 27 քաղաքացիների և 15...

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը խիստ անթույլատրելի է համարել Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: 

«Արևիկ Սահակյանի փոխանցմամբ՝ որոշ անձինք ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը փորձել են ծեծի ենթարկել, քաշքշել, պոկել իր լրագրողական վկայականը, վնասել օպերատորի տեխնիկան։ Ըստ լրագրողի՝ տարածքում գտնված ոստիկանները չեն կանխել իր նկատմամբ ոտնձգությունը։

Լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարևոր է զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ տեղի են ունենում հանրային նշանակության իրադարձություններ։ Ուստի, լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների:

Դեպքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմի կողմից ամփոփովել և ուղարկվել են քրեական հետապնդման մարմնին»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

spot_imgspot_img