10.1 C
Yerevan

Լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի են ենթարկել, դատախազությունը մեկնաբանություն է տարածել

Նմանատիպ

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման տրամադրման բուհերի և մասնագիտությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից...

Հայաստանում բնապահպանական իրավիճակը վատացել է․ Amnesty International

Armnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում բնապահպանական անկում է...

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետևանքով Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների...

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել: Տիրայր Մուրադյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բժիշկները լրագրողի մոտ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ քունքի ու ծոծրակի հատվածի վնասվածք են ախտորոշել:

Լրագրողը պատմում է, որ մինչ իր նկատմամբ բռնություն գործադրելը, նկատել էր այդ երկու անձանց տարօրինակ վարքագիծը: «Նրանք իրենց չէին պահում որպես հավաքի մասնակից` հեռախոսով պատմում էին, թե ինչ են տեսնում և այլն: Երբ նկատեցին, որ ես իրենց ֆիքսել եմ, սկսեցին իմ տեսադաշտից հեռանալ, սակայն մի քանի րոպե հետո լրիվ անսպասելի հայտնվեցին իմ կողքին՝ ասելով՝ ինչի՞ ես նկարում ու սկսեցին հարվածել»,- ասաց Մուրադյանը:

Նա այդ անձանց կարողացել է լուսանկարել, ավելի ուշ նկարները կհրապարակի:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարում է. «ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով»։

spot_imgspot_img