12.1 C
Yerevan

«Իրատես». «Ծառուկյան» խմբակցության կեցվածքը խիստ անհանգստացրել է նաև այդ ուժի ընդդիմադիր թևին

Նմանատիպ

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետի ընտրությունից հետո «Ծառուկյան» խմբակցությունում, մեր տեղեկություններով, քննարկումների դաշտ է բացվել: Ակնհայտ էր, որ այս քաղաքական ուժը միանման չէր կարող քվեարկել, քանի որ իշխանասերների մեծ բանակ ունի: Հիմա էլ սկսել են մեկիկ-մեկիկ ծանրութեթև անել, թե կողմ քվեարկողներն ինչու են իրենց ընդդիմադիր վարկանիշը գցում: Այն էլ այսօրվա լարվածության ֆոնին, երբ հասարակական մեծ ընդվզում կա, գոնե քվեարկությամբ ձևականությունը պահեին: Վարչապետի ուղիղ եթեր հեռարձակվող ընտրության ժամանակ «Ծառուկյան» խմբակցության նման կեցվածքը խիստ անհանգստացրել է նաև այդ ուժի ընդդիմադիր թևին, քանի որ հասարակական ընկալման մեջ նրանք լիովին կորցրին ընդդիմադիրի համբավը:

«Սրտով» իշխանական ծառուկյանականներից մեկն իր «բախտակից» կուսակցի առաջ նեղվել է. «Բոլոր հարցերում իշխանության հետ եք, բայց ասում են՝ ընդդիմություն խաղա, ու՞մ ենք խաբում»: «Կարեն Կարապետյանը, որ վարչապետ ընտրվեց, գնացի բարևեցի, շնորհավորեցի, սարքեցին մի մեծ պատմություն: Հիմա որ խմբակցության կեսը Սերժ Սարգսյանին է բացահայտ ընտրել, ինչու՞ էդքան վատ չեն տանում»:

Ի դեպ, վարչապետի ընտրության ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը ոչ միայն գործով կիսաընդդիմություն խաղաց, այլև խոսքով՝ ոչ մի սուր ելույթ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

spot_imgspot_img