15.1 C
Yerevan

Լքված ձնեմարդը

Նմանատիպ

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...

Եկավ ձմեռը: Սպիտակ ծածկոցով պատեց ծառ ու տանիք: Երեւացին ծխնելույզների սեւ գլխիկներն ու ձյունոտ մայթերը ծածկվեցին ոտնահետքերով: Եվ ձմեռն սկսեց թակել պատուհանները, կարծես խնդրում էր, որ երեխաները դուրս գան ու խաղան իր հետ: Երեւի թե երեխաները շատ էին սպասել այդ թակոցին, որովհետու անմիջապես դուրս թափվեցին ու սկսեցին ձնագնդի խաղալ: Հակարծ մեկն ասաց.

– Ես չեմ խաղում:

– Ինչո՞ւ:

– Դու խարդախում ես:

– Ես էլ չեմ խաղում,- լսվեց քիչ հեռվից:- Ամբողջովին ձյունոտվեցի:

Ու երեխաներն սկսեցին մտածել, թե ինչ խաղան:

Մեկն առաջարկեց պահմտոցի:

– Ձմռան կեսի՞ն,- հարցրին նրան ծաղրանքով:

Շարունակեցին մտածել, բայց ոչ ոք չկարողացավ առաջարկել ավելի հետաքրքիր որեւէ բան: Վերջապես մեկը բացականչեց.

– Եկեք ձնեմարդ սարքենք:

– Այո, այո…լսվեցին երեխաների ուրախ ձայները: Ու սկսեցին միասին ձնեմարդ սարքել: Ձյունոտ բակի տերն ու տնօրենը դարձավ կլորիկ մարմնով ու գազարե քթով ձնեմարդը:

Ձնեմարդը երկար կանգնեց իր տեղում: Նա դիմացավ քամուն, չար երեխաների ձնագնդիկների հարվածներին, մեքենաների գնալ-գալուն ու նրանց արձակած ծխին: Նա շատ խիզախ էր: Բայց ահա եկավ գարունը եւ ձնեմարդն սկսեց հալվել ու ջրել մոտակա ծառերն ու շիվերը: Մինչեւ վերջ նա ուզում էր բարի գործ կատարել եւ ոչ թե լքված լինել:

Ալինա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...