ԱԺ նախագահը ստորագրել է Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն

ԱԺ նախագահը ստորագրել է Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՀԿ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գրիգոր Ավալյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասված է արձանագրությունում:

Գրիգոր Ավալյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել մայիսի 1-ին: Պատգամավորը մանդատը վայր դնելու մասին դիմում ներկայացնելուց հետո 10 օրվա ընթացքում իրավունք ունի հետ վերցնել դիմումը, հակառակ դեպքում ՀՀ ԱԺ նախագահը ստորագրում է արձանագրություն պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին: Գրիգոր Ավալյանը պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով 13-րդ ընտրատարածքից: Նրան խորհրդարանում կփոխարինի Հակոբ Հակոբյանը, որը նույն ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակի ամենաշատ ձայներ հավաքած երկրորդ թեկնածուն է:

Մայիսի 2-ին պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, իսկ մայիսի 10-ին` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում