Որսորդ Սևոն

Որսորդ Սևոն

Մի գործարանի փոքրիկ սենյակում
Ընտիր լավաշ ու հաց էին թխում:
Բայց այդ կողմերում առնետներ կային,
Որոնք ողջ հացը՝ թալանում էին:

Մի գործարանի փոքրիկ սենյակում
Ընտիր լավաշ ու հաց էին թխում:
Բայց այդ կողմերում առնետներ կային,
Որոնք ողջ հացը՝ թալանում էին:
Պահակը երկու սև կատու բերեց,
Կարծես ապահով սենյակում փակեց:
Բայց առնետները միշտ ներս էին մտնում,
Եվ լավաշ-հացը գողանում, տանում:

Սևո շնիկը մի օր նկատեց՝
Ինչպես առնետը լավաշին ցատկեց,
Իսկ կատուները՝ վախից սարսափած,
Այնպես դուրս թռան, որ հետքը մարեց:

Սևո շնիկը անչափ զայրացավ,
Կատուների հետ նա թշնամացավ,
Ստանձնեց գործը սև կատուների,
Եվ արժանացավ պատվին “Որսորդի”:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում