Արմեն Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցչին
17/05/2018 16:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 17-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Պարոն Շրապելը ներկայացրել է Հայաստանում հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես խոսել է հիմնադրամի աջակցությամբ պետական տարբեր կառույցների հետ իրականացվող նախագծերի, երիտասարդների քաղաքական կրթությանն ուղղված ծրագրերի մասին:
Քննարկվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում