ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային հարցեր
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 18-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել մաղթանքի համար և նշել, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները դաշնակիցների հետ և զուգահեռաբար ընդլայնել գործընկերային համագործակցությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանային անվտանգությանը և վերահաստատել փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
Հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը և ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը մասնակցել են ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 14-ից 18-ը անցկացված Պաշտպանության կառավարման հարցերով միջգերատեսչական դասընթացի մասնակիցների ավարտական հավաստագրերի հանձնման արարողությանը: Նշված միջոցառումն անցկացվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում` ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագետների կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում