Փաշինյանը տնտեսության զարգացման համար կարևորում է օրինականությունը, անկախ դատական համակարգն ու մրցակցային դաշտը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի տնտեսության զարգացման դրական միտումներ ու սպասումներ է տեսնում և արձանագրում է այդ սպասումները իրականություն դարձնելու կարևորությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես եկավ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը: «Հայաստանում տնտեսության զարգացման կարևոր խնդիրը օրինականությունն է, անկախ դատական համակարգը և մրցակցային դաշտը: Քաղաքական առումով մենք այսօր ունենք դա: Մնում է, որ դա ամրապնդվի և մարդկանց մոտ վստահություն առաջանա: Այդ ամենը կկարգավորվի»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նա հավելեց, որ վարչապետի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում հասկացել է, որ քաղաքացիական հասարակության և ընդդիմության պնդումները, որ կառավարության առաջին խնդիրը պետք է լինի տնտեսության զարգացմանը չխանգարելը, երբեմն շատ ճիշտ էին: «Մենք չենք խանգարի տնտեսության զարգացմանը և կօգնենք ամեն ինչում»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը վստահություն հայտնեց, որ կառավարությունը իր առջև դրված բոլոր խնդիրները հստակ կլուծի: «Մենք պետք է հասկանանք, որ այդ խնդիրները լուծելու ընթացքում մենք չենք անելու չմտածված քայլեր, մենք հանգիստ կիրականացնենք մեր քայլերը»,- եզրափակեց Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում