«Բարև Երևան»-ն` ընդդիմադիր դաշինք ստեղծելու մասին
Նմանատիպ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ընդդիմադիր այլ ուժերի հետ միավորումը դեռ որոշված չէ, և այս պահին չկա դաշինք կազմավորելու ծրագիր։
Անդրադառնալով ընտրախախտումներին` Մարտիրոսյանն ասաց, որ երկրում, որտեղ բարձր է աղքատության ցուցանիշը, ընտրակաշառքի նկատմամբ հետաքրքրությունն ավելի շատ է։ «Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված բնակչության դրական վերաբերմունքը ընտրակաշառքին»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ուրախ է առանց ընտրակաշառքի իրենց գրանցած արդյունքների համար։
Արմեն Մարտիրոսյանը խոստովանեց, որ քաղաքացին հիասթափվել էր ընդդիմությունից, և ընտրությունների արդյունքները դա ցույց տվեցին։ «Դաշինքը չհավաքեց ակնկալվող ձայները, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք։ «Բարև Երևան» դաշինքը ավագանիում պետք է ներկայացնի ողջ ընդդիմադիր ուժերին և այն քաղաքացիներին, ովքեր ընտրել են ընդդիմադիր որևէ ուժի»,- ասաց Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ բողոքարկումից և ձայների վերահաշվարկից հետո կորոշվի՝ դիմել Սահմանադրական դատարան, թե ոչ։ Մինչ այդ Մարտիրոսյանը բոլորին հրավիրեց մայիսի 9-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում