Պաշտոնական. Էմերին` «Արսենալի» գլխավոր մարզիչ
23/05/2018 13:11

Նմանատիպ
«Արսենալի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ունաի էմերին: Այդ մասին հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը:
Բասկն այդ պաշտոնում փոխարինել է Արսեն Վենգերին, ով լոնդոնյան թիմը գլխավորում էր 1996 թվականից:
Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ 46-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է լինելու 2 տարով և այն հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկով: Տարեկան աշխատավարձը կկազմի 5 միլիոն ֆունտ:
Վերջին 2 մրցաշրջաններում էմերին գլխավորում էր «Պարի Սեն Ժերմենը», որի հետ 7 տիտղոս է նվաճել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում