Ինչպե՞ս կվարվեն ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» ավագանու մանդատների հետ
Նմանատիպ
ԲՀԿ արմատական թևը կարծում է, որ ավագանու մանդատները չպետք է վերցնել և հենց այժմվնից պետք է անցնել ընդդիմադիր ռեժիմի: Արմատական թևում նման ընտրություններից և արդյունքներից հետո «դա լամպոչկի» է’ կվերցնեն մանդատները, թե’ ոչ, և չեն պատրաստվում որևէ կարծիք հայտնել առաջիկայում տեղի ունենալիք քաղխորհրդի նիստի ժամանակ: ԲՀԿ-ում կարծում են, որ «հիմնական որոշում կայացնողը Ծառուկյանն է», «հիմնական», որովհետև նա պիտի խորհրդակցի Քոչարյանի հետ: Այստեղ գտնում են, որ անգամ այդ դեպքում իրենք կվերցնեն մանդատները, որովհետև Ծառուկյանն այդպես կուզի: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա նրանք նույնպես վերցնում են մանդատները: Երեկ, երբ թերթի թղթակիցը զանգահարել է Ստեփան Սաֆարյանին, նա, ինչպես միշտ, շնչակտուր էր, մասնակցել էր ՀԱԿ-ի պահանջած’ քվեաթերթիկների ընտրատարածքայիև վերահաշվարկին, հիմա էլ վազում էր հասներ իրենց պահանջած վերահաշվարկին: «Մեկ երրորդով խախտումներ կան’ մեկ երրորդով»,- վազելու ընթացքում տեղեկացրել է նա: Վերցնելո՞ւ եք մանդատները, դու անձամբ կո՞ղմ ես, որ վերցնեն մանդատները: «Իմ մանկության բյուրեղյա երազանքը չի եղել այդ մանդատը վերցնելը, ինչպես կասեր Լևոն պապին’ մեր Տեր-Պետրոսյանը. խնդիրը թիմային է»: Նշանակում է’ կվերցնեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում