ՀՀ նախագահի տիկինը մշակութային ծրագրեր ունի

ՀՀ նախագահի տիկինը մշակութային ծրագրեր ունի

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացմանը՝ մասնակցությամբ համաշխարհային եւ ճանաչված բալետի, օպերային արվեստի եւ թատրոնի ու կինոյի ռուս արտիստների, ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ:

Քանի որ աշխարհում ընդունված է, որ նախագահների տիկինները զբաղվեն բարեգործական, մշակութային գործունեությամբ, «Առավոտը» Նունե Սարգսյանից հետաքրքրվեց՝ ակնկալե՞նք, որ ինքը եւս հանրությանը կներկայանա նման նախաձեռնություններով, նախագահի տիկինը պատասխանեց.

«Ունեմ թղթին հանձնած բազում մշակութային ծրագրեր, որոնք դեռեւս պետք է հաստատվեն»: Ի պատասխան մեր հետաքրքրության՝ իսկ ո՞ւմ կողմից, տիկին Սարգսյանը հայացքն ուղղեց ամուսնուն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում