Կառավարության ներկայացուցիչները կայցելեն Ամուլսար

Կառավարության ներկայացուցիչները կայցելեն Ամուլսար

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորությամբ հունիսի 6-ին կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը: Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը: Միայն փոխադարձ վստահության և գործընկերության սկզբունքներով է հնարավոր հասնել ցանկալի արդյունքներին՝ որում և՛ տնտեսությունը կզարգանա բնականոն ընթացքով, և՛ բնությունը զերծ կլինի անհամաչափ ու ապօրինի վնասներից»,- գրել է Ավինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում