Արտակ Սարգսյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից
05/06/2018 21:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանը դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից և Հանրապետական խմբակցությունից: Այդ մասին նշված է նրա տարածած հայտարարության մեջ:
«Հարգելի հայրենակիցներ,
Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր՝ շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության»:
ՀՀԿ խմբակցությունից հեռանալու մասին արդեն իսկ հայտարարել են Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում