ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը կալանքից ազատ արձակվեց
06/06/2018 16:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով Արեգ Կյուրեղյանը կալանքից ազատ է արձակվել: Վերադառնալով խորհրդակցական սենյակից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը և փոխեց խափանման միջոցը ստորագրությամբ բնակավայրից չհեռանալու մասին:
Կյուրեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը դատարանը քննեց՝ հաշվի առնելով պատգամավորների անձնական երաշխավորությունը: Արեգ Կյուրեղյանի համար անձնական երաշխավորագիր ներկայացրել էին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում