Շնող խոշորացված համայնքի բնակիչները փակել են «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը

Շնող խոշորացված համայնքի բնակիչները փակել են «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Շնող խոշորացված համայնքի բնակիչները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհին: Բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի մեքենանները շարժվեն դեպի Թեղուտ:

Խոշորացված Քարկոփ, Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ից ապրիլի 1-ին հեռացված տվյալ համայնքների բնակիչ աշխատակիցներին վերականգնեն աշխատանքի:

Tert.am-ի հետ զրույցում Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը մանրամասնեց, որ բնակիչները պահանջում են, որպեսզի Թեղուտում աշխատեն միայն տվյալ համայնքի բնակիչները, ոչ թե հարակից այլ համայնքների:

«Այս պահին քննարկումներ են ընթանում, որին մասնակցում են խնդրի կողմերը: Ակցիան դեռևս շարունակվում է: Հետագա զարգացումների մասին կարող եմ խոսել միայն քննարկումներից հետո»,-շեշտեց համայնքի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում