Քամու ոտքն ով տրորեց

Քամու ոտքն ով տրորեց

Քամու ոտքն ով տրորեց,
Որ աչքը մթնեց,
Երկինքն ասես խռովեց,
Արևը` խրտնեց:
Դիվահարի պես ելավ
Քամին աշունքվա,
Ձեռք-երեսը անլվա,
Քաղցով դեռ հերվա:
Վերևում մի ամպ գտավ,
Ուզեց տանի տուն,
Որ ստեղծի մի անկյուն,
Ամպի մեջ մտավ:
Չհանդարտվեց գիժ քամին,
Խեղճ ամպին քամեց,
Թաց հագուստները պահեց
Արևագալին…

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում