Ա. Ամարյան. ՄԻԵԴ-ում քննարկվել է ոչ թե կրոնական կազմակերպության, այլ մարդու իրավունքների հարցը

«Դեռևս 2005 թ. «Եհովայի վկաներ» կազմակերպության 25 անդամներ ընտրել են այլընտրանքային ծառայություն տարբեր բուժհաստատություններում, սակայն նույն օրը այդ 25 հոգին էլ նման դիմումներ են գրում բուժհաստատությունների տնօրենների անունով՝ հրաժարվելով ծառայությունից»,-աս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության վերականգնողական» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանն ու հավելեց, որ «Եհովայի վկաներին» շատ ձեռնատու է «ծեծված»-ի դերում լինելը:

Բանախոսը նշեց նաև, որ ՄԻԵԴ-ում քննարկվել է ոչ թե կրոնական կազմակերպության, այլ մարդու, քաղաքացու իրավունքների և անձեռնմխելիության հարցը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած վճռի համաձայն’ Հայաստանը պարտավոր է հայցվորներին փոխանցել 112 հազար եվրո գումար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում