«Առաքելություն». Մեր ակնկալիքները շատ ավելի մեծ էին, բայց ունեցանք այն, ինչ ունեցանք

«Մեր ակնկալիքները մեծ էին, սակայն ունեցանք այն, ինչ ունեցանք»,- ասուլիսում խոսելով ավագանու ընտրություններին մասին, ասաց ընտրություններին մասնակցած «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը:
Նշենք, որ «Առաքելություն» կուսակցությունը նախնական արդյունքների համաձայն ստացել էր 2692 ձայն կամ ձայների 0.64 տոկոսը: Նրա կարծիքով, «ով պետք էր գար մեզ ձայն տար, վախեցել են»:

Բանախոսի խոսքով`անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն էր հանձնաժողովի նախագահը, բայց հիմնականում ոչ իշխանական, Հանրապետականի կողմից կազմակերպվում էր որոշակի խաժամուժի սկանդալներ: Սա մեծագույն ստվեր գցեց ընտրությունների վրա:

Նա հայտնեց, որ քարոզարշավի վերջին շրջանում, երբ իրենց արդեն մարդիկ ճանաչում էին, մոտենում և ասում էին, որ ձայն կտան իրենց, բայց, ըստ նրա, երևի վախի մթնոլորտում չտվեցին։

Անդրադառնալով Ավագանի անցած ուժերի մանդատ վերցնել-չվերցնելու հարցին’ Մ. Սուքիասյանը նշեց, որ երբ քաղաքական երկու ուժ միասին մանդատները վայր դնեն, դա քաղաքական իրավիճակ կստեղծի։

Վերջում Մ. Սուքիասյանն ասաց, որ առաջիկա տարիներին իրենց գաղափարները տարածելու, կուսակցության շարքերն ուժեղացնելու ուղղությամբ են աշխատելու’ փորձելով մասնակցել այլ ՏԻՄ ընտրությունների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում