Այս ընտրություններում առաջընթաց կար, սակայն… Ժաննա Կոբզովա

Հայաստանի և Հարավայի Կովկասի եվրաինտեգրման հարցերի շուրջ Times.am-ի թղթակիցը խոսել է Եվրոպայի խորհրդի արտաքին հարաբերությունների փորձագետ Ժաննա Կոբզովայի հետ:

Երեք գլխավոր ընտրություններ տեղի ունեցան Հայաստանում՝ նախագահական, պառլամենտական և տեղական ինքնակառվարաման մարմինների: Ինչպիսի՞ տպավարություն ունեք ընտրություններից: Արդյոք նկատե՞լ եք առաջընթաց՝ կապված եվրոպական արժեքները յուրացնելու հետ:

Ընտրություններում առաջընթաց նկատվում է, եթե համեմատում ենք նախրոդների հետ, սակայն չենք կարող ասել, որ ընտրություններն ամբողջությամբ ազատ էին և արդար: Մինչ այժմ շատ հարցեր կան, որոնք մտահոգություն են առաջացնում՝ կապված ընդդիմության նկատմամբ վերաբերմունքի… Ընտրություններ նկատի ունեմ ողջ ընտրական գործընթացը, և այդ գործընթացում մեզ համար դեռևս մտահոգիչ են քաղաքական միջավայրի կայացումը, քաղաքական կուսակցությունների կազմակերպման հնարավորությունները, մեդիա դաշտ ազատ մուտք ունենալը, ինֆորմացիոն հոսքերի՝ իշխանությունների կողմից կառավարելության աստիճանը: Եթե ընտրությունները դիտարկում ենք երկարաժամկետ այս կտրվածքով, ապա պետք է փաստենք, որ դեռևս շատ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում