Ջուզեպե Վերդիի հանրահայտ «Ռեքվիեմը» կրկին հայաստանյան բեմում է

Ջուզեպե Վերդիի հանրահայտ «Ռեքվիեմը» կրկին հայաստանյան բեմում է

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ջ.Վերդիի «Ռեքվիեմը» դեկտեմբերի 6-ին և 7-ին կներկայացվի իտալացի նշանավոր բեմադրիչ Պաոլո Միչիկեի մատուցմամբ՝ «Ահեղ դատաստան» բեմադրությամբ։ Այն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով, որի հեղինակը նույնպես Պ․Միչիկեն է։ Այս մասին հայտնում են օպերային թատրոնից։

Ներկայացման դիրիժորն է Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Զգեստների ձևավորման հեղինկան է՝ Ալբերտո Սպիացին /Իտալիա/, վիդեոծրագրավորումը՝ Դեյվիդ Բրոկոլին /Իտալիա/:

Ներկայացումը նվիրվում է 1988 թվականի երկրաշարժի 30-րդ տարելիցին։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում