-1.9 C
Yerevan

Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին հայտնել է Հայաստանի տնտեսության տեխնոլոգիական հատվածները զարգացնելու մտադրության մասին

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ աճող ոլորտն է եւ հանդիսանում է մեր երկրի հնարավոր մրցակցային առավելությունը: Այս առումով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այն լիովին համահունչ է մեր առաջնահերթություններին, եւ մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրագործմամբ»,- ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելել է, որ Հայաստանը հատկապես կարեւորում է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: «Մենք լիովին աջակցում ենք «ԵԱՏՄ-ի 2019 թ.-ի միջազգային գործունեության հիմնական ուղղություններին» եւ ազատ առեւտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Մենք առաջնային ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաեւ այն երկրների հետ, որոնք մեր անմիջական առեւտրային գործընկերներն են»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև հավելել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ արդյունավետ հարթակ Իրանի հետ առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: «Մենք նաեւ պատրաստ ենք ակտիվ դեր խաղալ Եգիպտոսի հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում: Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Իրանի եւ Չինաստանի հետ պայմանագրերը որքան հնարավոր է շուտ ուժի մեջ մտնեն: Հայաստանի կառավարությունը ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը, եւ շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո, դրանք կներկայացնեն երկրի Ազգային Ժողովի հաստատմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...