2.1 C
Yerevan

Մի հացադուլի պատմություն

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

«Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլ է հայտարարել և պահանջում է «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական համատեղ կինոնախագծի հանդեպ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ:

Ռեժիսորի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Ա. Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ-հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի պատճառով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին կինոկենտրոնը ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր երեք տարի առաջ ստանձնած` ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։ Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային արտադրողների ներդրումները՝ սառեցվել։ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ազգային կինոկենտրոնի և զգուշացնում է, որ ֆիլմի միջազգային ներդրողները հավելյալ հայց կներկայացնեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պահանջելով իրենց ներդրած գումարների և կրած վնասների փոխհատուցում։

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ կինոնախագիծը դեռևս 2017-ին պետք է ավարտված լիներ, սակայն չի ավարտվել, Գալստյանը ոչ մի ներդրում չի կատարել և սպասում է, որ պետությունն իրեն ֆինանասավորի:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ դատախազությունը զբաղվում է կինոկենտրոնի վերջին տասնամյակների գործունեության փաստաթղթերի ամբողջական փաթեթով, և ի վերջո, կբացահայտվի կոռուպցիոն շղթան, որ գործել է ազգային կինոկենտրոնում մինչև իր պաշտոնավարումը, նշել է նաև, որ ստեղծված վիճակը կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի և «Պարալլելս Պրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Գալստյանի անպատասխանատու և անբարեխիղճ աշխատանքի արդյունքն է:

Իսկ ահա ռեժիսորը համոզված է, որ մշակույթի նախարարությունը և ազգային կինոկենտրոնը ֆիլմը ոչնչացնելու հետևողական պայքար են տանում:
Կինոոլորտի ներկայացուցիչներն ի պաշտպանություն իրենց գործընկերոջ տարատեսակ հայտարարություններ են անում, անարդար համարելով մշակույթի ոլորտում առկա քաղաքականությունը, որը տաղանդավոր ռեժիսորին մղում է ծայրահեղ քայլերի:

Կինոռեժիսոր ՆԻԿՈԼ ԴԱՎԹՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ Հովհաննես Գալստյանը բանիմաց ռեժիսոր է, շատ լավ հասկանում է կինոարտադրությունից, կարելի է ասել` կինոյի գիտակ է: «Հովհաննեսն իմ ընկերն է: Ես միացել եմ նրա նախաձեռնությանը` համահայկական կինոարտադրողների ֆեդերացիայի ստեղծմանը: Բավականին արդյունավետ աշխատել ենք այդ կառուցում: Հացադուլին դեմ էի, հորդորում էի, որ չանի, քանի որ պայքարի բոլոր միջոցները չեն վերջացել: Բայց չէի կարող բռնանալ նրա կամքին:

Կասեմ, որ նրա տեսակետներին` Հայաստանում կինոարտադրության ներկա իրավիճակի ճգնաժամային լինելու հարցում, լիովին համամիտ եմ և ողջունում եմ դրանք վերափոխելու առաջարկները»:

«Տատիկի վարսերի» ֆիլմի մասին Նիկոլայ Դավթյանը կարծիք չկարողացավ ասել, քանի որ ֆիլմը դեռ նկարահանման փուլում է, սցենարին էլ ծանոթ չէ: Բայց երևույթն ինքը` կապված մշակույթի նախարարության և կինոկենտրոնի հետ, համարեց անհեթեթ ու անփառունակ:

Եզրակացություններ կարելի է անել կամ չանել: Խճճված այս պատմությունը մի օր կգտնի հանգուցալուծում ի շահ պետական կառույցների կամ ռեժիսորի: Դա էլ մի կողմ: Վատն այն է, որ տուժում է արվեստը: Ֆիլմը, որը պետք է ծնվի, մնում է կես ճանապարհին: Փաստն էլ այն է, որ բոլորովին վերջերս հացադուլի ևս մի դեպք էինք ունեցել: Դարձյալ ծայրահեղ քայլին դիմել էր հայաստանյան լավագույն ռեժիսորներից մեկը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...